ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ – ՂԵԿԱՎԱՐ՝ ԵՎԳԵՆՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:
Վիրահայոց թեմի կրթության բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն:
2011 թվականի հոկտեմբերից, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Այսօր նախակրթարանում սովորում են տասնյակ երեխաներ: Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են մասնագետ ուսուցիչներ, սպասարկում է նաև դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:
Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:Մանուկներն այստեղ սովորում են գրաճանաչություն, հայերեն խոսք, թվաբանություն, վրացերեն, անգլերեն, կերպարվեստ, երգ, պար, ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Վիրահայոց թեմի հովանավորությամբ գործող նախակրթարաններ են.
Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի» - ղեկավար Եվգենյա Մարկոսյան, ուսուցիչներ՝ Աիդա Բազոյան, Տաթևիկ Սահակյան և Նանե Օգանեսյան:
Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» - ղեկավար Սոնա Հովհաննիսյան, ուսուցիչներ՝ Դիանա Ակոպյան, Իրինա Հակոբյան, Մերի Ջիվարյան, Սյուզաննա Սուքիասյան, Ռուզաննա Օվանեսյան (երգ)
Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Նաիրի» - ուսուցչուհի՝ Մարգարիտա Շատարևյան:
Վիրահայոց թեմում գործում են նաև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնց նպատակն է սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:
Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս երեք տասնյակ տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:
Ներկայումս մեկօրյա դպրոցները երկուսն են, որտեղ սովորում են բազում տարբեր հասակի հայորդիներ:
Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:
Մեկօրյա դպրոցներն են՝
Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոց - ուսուցչուհի Թամարա Գաբոյան, Ենոք Թադևոսյան
Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոց – ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան, Ենոք Թադևոսյան
Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոց – ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան,
Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Սուրբ Եղիշե» դպրոց- ուսուցչուհի՝ Մարգարիտա Շատարևյան
Թեմի առաջնորդարանի աջակցությամբ նշված ուսումնական հաստատությունների ուսուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներին:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Դեռևս ուսանողական տարիներին դասավանդել է Թբիլիսիի թիվ 110 դպրոցի տարրական դասարաններում: Այնուհետև 10 տարի աշխատել է թիվ 95 դպրոցում՝ որպես կազմակերպիչ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված նախակրթարանում սկսել է աշխատել՝ որպես ուսուցիչ և պատասխանատու: Այժմ թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ղեկավարն է և կրթական բաժնի տնօրենը:
Կապի միջոցները.
Հեռ. 593 13 43 09
էլ.-փոստն է՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: