Материалы

Վիրահայոց թեմում նշվեց Հովհ. Թումանյանի մահվան 102-րդ տարելիցը

2025 թվականի մարտի 23-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Հովհ. Թումանյանի մահվան 102-րդ տարելիցի կապակցությամբ, Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կատարվեց հոգեհանգստի կարգ բանաստեղծի հոգու խաղաղության համար: Թբիլիսահայ մտավորականները, հասարակական կազմակերպությունների անդամները, դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին Հովհ. Թումանյանի շիրիմին:

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, Թեմակալ առաջնորդի բարեմաղթանքով և էքսկուրսավարներ Գոհար Մազմանյանի ու Էդիտա Զորաբյանի նախաձեռնությամբ, կայացավ հիշատակի միջոցառում՝ Թբիլիսիի թիվ 104 հայկական (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) և թիվ 103 վրաց-հայկական (տնօրեն՝ Արչիլ Չխաիձե) հանրային դպրոցների աշակերտության ուժերով: Նշված դպրոցների սաները, ուսուցիչներ Լիլիթ Ղարագյոզյանի, Հռիփսիմե Եղշատյանի և Գայանե Մխիթարյանի կազմակերպմամբ ներկայացրին Ազգային մեծ բանաստեղծի գործերը՝ ասմունքելով հայերեն, վրացերեն և անգլերեն:

Հիշատակի միջոցառմանը հնչեցին դպրոցականներ Էլիզաբեթ և Վերոնիկա Սեդրակյանների և Արամ Խաչատրյանի դաշնամուրային կատարումները:

«Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ամփոփելով միջոցառումը, հիշատակեց Հայոց մեծ Եղեռնի ժամանակաշրջանում Թումանյանի ակտիվ մասնակցությունը գաղթականներին օգնելու, նեցուկ դառնալու գործընթացին, այդպիսով դառնալով բոլոր որբ երեխաների համար իսկական «Հայրիկ»:

2

486151847 1094799849357860 6237397949228846258 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge