Материалы

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց Զաքարյան Երկայնաբազուկներին նվիրված ֆիլմը

2025 թվականի մարտի 16-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ, «Մեր մեծերը» շարքից  ցուցադրվեց ֆիլմ հայ իշխան, պետական, ռազմական գործիչ, հայ-վրացական միացյալ բանակի ամիրսպասալար  Զաքարե և ինքնակալ կառավարիչ, պետական, դիվանագիտական գործիչ Իվանե Զաքարյաններ իշխանական տոհմի գործունեության մասին Հայաստանում  և Վրաստանում 11-14-րդ դարերում։

Վավերագրական ֆիլմը պատմում է  Երկայնաբազուկ՝ Մխարգրձելի եղբայրների պետական և քաղաքական գործունեության ժամանակաշրջանում Հայաստանում և Վրաստանում ձեռք բերված հաղթանակների և ինքնիշխանության ամրապնդման մասին:  

Ֆիլմի ավարտին արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը կարևորեց ուժի և դիվանագիտության ճիշտ համադրման արդյունքում 1200-1350-ական թթ-ին  օտարերկրյա բռնակալների դեմ ձեռք բերված հաջողությունները:

Վերջում շնորհակալության խոսքեր ուղղվեցին  Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը շարունակաբար Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին տրամադրում  է «Մեր մեծերը»  շարքի վավերագրական ֆիլմերը:

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge