Материалы

Ճրագալույցի Սբ. Պատարագ Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցում և Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում

2025 թվականի ապրիլի 19-ին, Ավագ շաբաթ օրը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Մառնեուլի շրջանի Շահումյան ավան և Կարմիր գյուղ այցելեց Մառնեուլի և Ռուսթավի քաղաքների հայության հոգևոր հովիվ, ք. Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակույթային և երիտասարդության կենտրոնի  ղեկավար արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: Վերջինս բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի և դպիր Րաֆֆի Գասպարյանի ընթերակցությամբ  Ճրագալյուցի Սուրբ Պատարագ մատուցեց  Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցում  և Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում: Պատարագիչ քահանան հավատացյալներին  հաղորդեց  Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը և  փոխանցեց Թեմակալ առաջնորդի շնորհավորանքները:

Թբիլիսիից ժամանած հյուրերը ներկա գտնվեցին նաև Շահումյանի թիվ մեկ հանրային դպրոցում (տնօրեն՝ Ջուլիետտա  Սաղաթելյան) աշակերտների ուժերով կազմակերպված զատկական միջոցառմանը:

2

3

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge