Материалы

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցում

2025 թվականի ապրիլի 20-ին Քրիստոնյա աշխարհը տոնեց  Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:  

Բազմամարդ էր Վիրահայոց թեմի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին: Տոնական  օրը մեկնարկեց առավոտյան ժամերգությամբ,  Անդաստանի արարողությամբ:

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանը:  

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական ուղերձը:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ. Հարության տոնի՝  չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի կապակցությամբ, օրհնեց զատկական խորհրդանիշը՝ ներկած հավկիթները:

Պահպանիչ աղոթքից հետո, եկեղեցու բակում տոնական սեղանին բազմեցին ներկած հավկիթները և ծայր առավ ձվակռիվը, որին ընդգրկվեցին ահելներն ու ջահելները, ուրախությունը մեծ էր երեխաների շրջանում:

Երկուշաբթի օրը, Սբ. Պատարագից հետո ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ  կկատարվի  հոգեհանգստյան կարգ:

1

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge