Материалы

Վիրահայ երիտասարդները ընդգրկված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող դասընթացներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ էություն» ծրագրով  դասընթացներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի  օրհնությամբ և աջակցությամբ, ընդգրկված են Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցուց՝ Աննա Մկրտիչյանը և Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցուց՝ Լանա Երանոսյանը և Անի Խաչոյանը:

Շուրջ երեք տասնյակ երիտասարդների հետ, որոնք ժամանել են Ռուսաստանից, ԱՄՆ-ի տարբեր նահանգներից, Բրազիլիայից, Ավստրիայից և այլ երկրներից, վիրահայ երիտասարդները դասընթացների երեք շաբաթյա ժամանակահատվածում ներկա են գտնվում առավոտյան և երեկոյան ժամերգություններին, ուսանում են հայոց լեզու և գրականություն, Գրշ. Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ ունկնդրում են Կրոնի պատմության  և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների, հայ  ժողովրդի պատմության դասերը, նաև մասնակցում են ուխտագնացություններին Հայաստանյաց  սրբավայրեր:, Հայորդյաց տանը երիտասարդ ուսանողները մասնակցում են ազգագրական երգի, պարի, նվագարանների, նկարչության և կերպարվեստի ուսուցման պարապմունքներին:

Դասընթացների ավարտին սփյուռքահայ երիտասարդները Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից և նրա օրհնությունը ստանալուց հետո,  կվերադառնան իրենց երկրները՝ հոգեվոր նորովի լիցք ստացած: Նրանք ձեռնամուխ կլինեն նախանշած ծրագրերի իրականացմանը, նախանձախնդրությամբ և կյանքի կոչելու պատրաստակամությամբ կգործեն այն պատգամներով, որոնք  հոգեշնորհ Տեր Վազգեն աբեղա     Կարապետյանի գլխավորությամբ նրանց ուսուցանեցին երեք շաբաթյա դասընթացների ընթացքում:  

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge