Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Ռումինիայի Պատրիարքի հետ հանդիպմանը
Բուխարեստ կատարած այցի շրջանակներում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության կազմում, նոյեմբերի 8-ին մասնակցեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքի հետ հանդիպմանը:
Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետը, ի դեմս Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր. Տաթեև եպս. Հակոբյանի, շնորհավորեց ռումինահայությանը Թեմի առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարի վերաօծման կապակցությամբ:
Զրույցի ընթացքում արժևորվեցին հայ-ռումինական բազմադարյա հարաբերությունները, շոշափվեցին երկու քրիստոնյա եկեղեցիների միջև ավանդական բարեկամական և հոգևոր կապերի առավել խորացման և ամրապնդման հարցերը:
Դանիել Պատրիարքը կարևորեց փոխադարձ ուխտագնացությունների կազմակերպմամբ խորացնել հավատացյալների ծանոթությանը Ռումինիայի և Հայաստանի քրիստոնեական սրբավայրերին:
Հայերեն
ქართული
English
Русский 
