Материалы

Միջինքի անակնկալ ուրախությունը Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանում

2026 թվականի մարտի 11-ին  լրացավ Մեծի Պահոց շրջանի 24-րդ օրը, այն կոչվում է Միջինք: Այդ օրը գեղեցիկ անակնկալներով ուրախություն բերեց Վիրահայոց Թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաներին: Համեղ ու գեղեցիկ հայկական գաթաներով  նախակրթարան այցելեցին արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու  խաչի կնքահայր  Խաչատուր Տեր-Բալյանը:

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը երեխաներին ներկայացրեց հյուրերին, ովքեր  եկել էին քաղցրավենիքներով: Իսկ արժ. Տեր Հովսեփը փոխանցեց  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը  և փոքրիկներին բացատրեց տոնական օրվա խորհուրդը: Երեխաները ճաշակելուց առաջ արտասանեցին «Հայր մերը» և «Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս» աղոթքը:

Այնուհետև Եկեղեցու խաչի կնքահայրը բոլոր երեխաներին բաժանեց իր հետ բերած գաթաները:  Փոքրիկների  ուրախությունն անսահման էր, երբ նրանցից երեքի գաթայի մեջ  հայտնվեցին փոքրիկ խաչեր՝ որպես Միջինքի օրվա գեղեցիկ  անակնկալ:

Տոնական օրը հիրավի դարձավ ուրախ և զվարճալի  Թեմի նախակրթարանի սաների համար: 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge