Материалы

Ազգային երգի երեկո Սբ. Գևորգ եկեղեցու կամարների ներքո

2026 թվականի մայիսի 30-ին հոգևոր և ազգային երգն էր թևածում Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Վիրահայոց թեմը հյուրընկալեց Երևանի օպերային երգչուհի Նելլի Գասպարյանին (սոպրանո)՝ իր ղեկավարած երգչախմբի հետ: Այցելության նպատակն էր հինավուրց եկեղեցու կամարների ներքո հնչեցնել «Հավերժի կանչը» խորագրով հոգևոր երգն ու երաժշտությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ կայացած համերգում, Երևանից ժամանած և Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ եկեղեցու «Մակար Եկմալյան» եկեղեցական երգչախմբերի կատարմամբ, երգեհոնահարներ Հարություն Թագվորյանի ու Կարեն Միրզոյանի նվագակցությամբ Աստծու տանը տարածվեցին հոգևոր և դասական երգեր, Կոմիտասի ստեղծագործությունները, Էդգար Հովհաննիսյանի, Խաչատուր Ավետիսյանի մեղեդիները: Տպավորիչ էի նխմբավարներ Նելլի Գասպարյանի և Սվետլանա Տատոևայի մեներգները, որոնք սրտամոտ և հոգեհմա էին աղոթք ու շարական լսողի, երգ ու երաժշտություն սիրող ներկաների համար: Համերգը համեմված էր նաև վրացական երգի նմուշների գեղեցիկ և փայլուն կատարումներով:

Նելլի Գասպարյանը առաջնորդանիստ եկեղեցու կամարների ներքո հնչեցրած յուրաքանչյուր հայի համար հոգեհարազատ և մշտահմա «Կռունկը»:

Հոգևոր երգի անջնջելի տպավորությամբ ավարտվեց երկու երգչախմբերի և մենակատարների մասնակցությամբ Կոմիտասի ազգային օրհներգի կատարմամբ: Համերգի ավարտին բարեշնորհ Գիորգի սարկավագ Աբրամյանն ընթերցեց երգչուհի Նելլի Գասպարյանին Վիրահայոց թեմի առաջնորդի Օրհնության և Գնահատանքի Գիրը:

«Հավերժի կանչը» խորագրով համերգն ավարտվեց անջնջելի տպավորություններով:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2026 armenianchurch.ge