Материалы

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

2020 թվականի փետրվարի 1-ին, աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի առաջնորդությամբ և դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ, այցելեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

შობისა და ნათლისღების ღამის წირვა საქართველოს სომხური ეპარქიის ეკლესიებში

2020 წლის 5 იანვრის საღამოს, წმინდა შობისა და ნათლისღების პირველ საუფლო დღესასწაულთან დაკავშირებით საქართველოს სომხური ეპარქიის ეკლესიებში წმინდა წირვა აღავლინეს. წმინდა შობის წინა დღეს ეკლესიებში საშობაო ღამის წირვა აღასრულეს.

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

2020 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սրբազան Պատարագին:

Ախալցիխեի ուխտավորները Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Ախալցիխեի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ, Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ, իրականացվեց Վիրահայոց թեմի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական

Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը Վիրահայոց թեմում

2019 թվականի օգոստոսի 18-ին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը մեծ շուքով նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

Ընդունելություն թեմի առաջնորդարանում

2019 հուլիսի 8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանի «Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս» սրահում, ի պատիվ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ, Կրոնի հարցերով

Հրաժեշտի միջոցառում

2019 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Մառնեուլի շրջանի Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ...

Թբիլիսիում տոլմայի փառատոնը դարձավ սիրո և միասնության խորհրդանիշ

2019 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ավանդական տոլմայի փառատոնը, որը յոթերորդ տարին անընդմեջ իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի

Հայ Ավետարանչական եկեղեցու ղեկավարները այցելեցին Վիրահայոց թեմի առաջնորդարան

2019 թվականի մայիսի 29-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն վերապատվելի Զավեն Խանճեանին՝ տիկնոջ հետ և Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միութեան նախագահ վերապատվելի Ռընե Լևոնյանին:

  • 1
  • 2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են