Ռևիկ Կարապետյան
Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ
Ռևիկ Անդրանիկի Կարապետյանը սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում։ Ուսումնատենչ երիտասարդը, հետամուտ լինելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, մեկօրյա դպրոցների սաներին դասավանդում է Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի...
Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ
Ռևիկ Անդրանիկի Կարապետյանը սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում։ Ուսումնատենչ երիտասարդը, հետամուտ լինելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, մեկօրյա դպրոցների սաներին դասավանդում է Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմություն առարկաները: Նաև ակտիվորեն մասնակցում է Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի և «Հայարտուն» կենտրոնի աշխատանքներին:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին:
Բնակության վայրը. Նինոծմինդայի շրջան, գյուղ Ջիգրաշեն