Conception of St. Mary by Anna
- This year is celebrated in:: 2024-12-09
Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ:
Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին:
Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Բանն Աստծու մայրը: Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր, ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալ:
Հայ եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին:
This feast has been and will be on the following dates
2020-12-09 Conception of St. Mary by Anna
2021-12-09 Conception of St. Mary by Anna
2022-12-09 Conception of St. Mary by Anna
2023-12-09 Conception of St. Mary by Anna
2024-12-09 Conception of St. Mary by Anna
2025-12-09 Conception of St. Mary by Anna
2026-12-09 Conception of St. Mary by Anna
2027-12-09 Conception of St. Mary by Anna
2028-12-09 Conception of St. Mary by Anna
2029-12-09 Conception of St. Mary by Anna
2030-12-09 Conception of St. Mary by Anna