Материалы

Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-09-07
Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:

Ս. Կոզման և Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-25 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2029-09-06 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2028-09-07 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2027-11-18 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2026-12-21 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2025-12-22 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2024-11-25 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2023-09-07 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2022-11-17 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2021-11-18 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2020-12-21 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են