Արտաքսման կիրակի
- Այս տարի նշվում է.: 2024-02-18
Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2030-03-10 Արտաքսման կիրակի
2029-02-18 Արտաքսման կիրակի
2028-03-05 Արտաքսման կիրակի
2027-02-14 Արտաքսման կիրակի
2026-02-22 Արտաքսման կիրակի
2025-03-09 Արտաքսման կիրակի
2024-02-18 Արտաքսման կիրակի
2023-02-26 Արտաքսման կիրակի
2022-03-06 Արտաքսման կիրակի
2021-02-21 Արտաքսման կիրակի
2020-03-01 Արտաքսման կիրակի