Материалы

Դեկտեմբեր

Ս. Ծննդյան պահք

Այս տարի նշվում է.: 2024-12-29
Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

 

 Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-29 Ս. Ծննդյան պահք

2029-12-29 Ս. Ծննդյան պահք

2028-12-29 Ս. Ծննդյան պահք

2027-12-29 Ս. Ծննդյան պահք

2026-12-29 Ս. Ծննդյան պահք

2025-12-29 Ս. Ծննդյան պահք

2024-12-29 Ս. Ծննդյան պահք

2023-12-29 Ս. Ծննդյան պահք

2022-12-29 Ս. Ծննդյան պահք

2021-12-29 Ս. Ծննդյան պահք

2020-12-29 Ս. Ծննդյան պահք

Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

Այս տարի նշվում է.: 2024-12-29

Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2029-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2028-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2027-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2026-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2025-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2024-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2023-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2022-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2021-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

2020-12-29 Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-28

Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում  է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:

Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-29 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2021-12-28 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2022-12-29 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2023-12-28 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2024-12-28 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2025-12-29 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2026-12-29 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2027-12-28 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2028-12-28 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2029-12-29 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

2030-12-28 Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-26
Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության վրա, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. 16:15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: 

Ս. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Ս. Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Ս. Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-26 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2029-12-27 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2028-12-26 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2027-12-27 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2026-12-28 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2025-12-27 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2024-12-26 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2023-12-26 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2022-12-27 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2021-12-27 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

2020-12-28 Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-24
Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին՝ նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Ս. Պողոս առաքյալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:

Ըստ ավանդության` Ս. Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, ովքեր Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ.Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Ս. Ստեփանոս նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-24 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2029-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2028-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2027-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2026-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2025-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2024-12-24 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2023-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2022-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2021-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2020-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-23
Ս. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաև շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել է Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժևորվում է: 

Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և «Գործք Առաքելոց»-ի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ոմանք նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, Ով նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության՝ թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:

Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: 
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2029-12-24 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2028-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2027-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2026-12-24 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2025-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2024-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2023-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2022-12-24 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2021-12-23 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

2020-12-24 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-21
Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից  Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից:

Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատվավոր մարդկանց` մեծագին ընծաներով և նվերներով: Նաև գրեց Հիսուսին իր հավատի խոստովանության նամակը և աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցավից և լինել իր հետ: Անանեի հետ ուղարկեց Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե չկամենա Հիսուսը գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:

Անանեն եկավ, հասավ Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջավ Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելավ ավանակով Երուսաղեմ քաղաքը և գնաց մտավ Սողոմոնի տաճարը: Ելնելով  տաճարից` Հիսուս գնաց Գամաղիէլ օրենուսույց վարդապետի տունը, ով Նիկոդեմոսի` Հիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետև Գամաղիէլը մեծարեց Հիսուսին և տարավ Նրան տաճարից իր տունը: Անանեն ուղարկեց պատվավոր յուրայիններին Հիսուսի աշակերտների մոտ` հարցնելու նրանցից, թե «ինչպե՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Հովհաննես (Ավետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղեմ և  մոտեցան Փիլիպոսին ու ասացին. «Տե´ր, կամենում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոս ասաց Անդրեասին: Անդրեասն ու Փիլիպոսը ասացին Հիսուսին և տարան նրանց Հիսուսի մոտ: Անանեն և յուրայինները տեսան Հիսուսին առաքյալների հետ Գամաղիէլի տանը: Հիսուս ընդունեց նրանց ուրախությամբ և ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին»: Անանեն ոտքի կանգնեց, տվեց նամակը, երկրպագեց և Հիսուսին փոխանցեց արքայի ողջույնը: Հիսուս օրհնեց Աբգարին և նրա թագավորությունը, հրամայեց Թովմային նրան պատասխան գրել, երանի տվեց Աբգարին նրա հավատի համար և ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք՝ Իմ Հոր մոտ: Այնժամ կուղարկեմ քեզ մոտ Իմ աշակերտներից մեկին` կյանք տալու համար քեզ և ովքեր քեզ մոտ են»: Հիսուս օրհնեց նաև այն պատկերը, որ նկարել էր Աբգարի սուրհանդակը: Այն բերեցին և տվեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց և համբուրեց ջերմեռանդ սիրով ու հաստատուն հավատով, որով այնժամ առողջացավ կես մարմնով: Աբգարը համարեց, թե տեսավ Քրիստոսին մարմնով:

Քրիստոսի համբարձումից և Հոգեգալուստից հետո, զինված գեղարդով և Ս. Հոգով` Թադեոս առաքյալը եկավ Տուբա հրեայի տունը և բժշկեց նրան (որովհետև մահճին գամված էր իր հիվանդությամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թե. «Սա նա է, որին խոստացավ ուղարկել ինձ Քրիստոս» և, ուղարկելով նրա ետևից, կանչեց իր մոտ Ս. առաքյալին: Երբ Թադեոսը մտավ Աբգարի մոտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադեոսին և օրհնություն խնդրեց առաքյալից, քանզի սքանչելի նշան տեսավ նրա երեսին և ոսկե թագ Թադեոսի գլխին, ինչպես թագավորի մոտ: Թադեոսը, ձեռքը դնելով թագավորի գլխին, Քրիստոսի անվամբ փարատեց նրանից բորոտության ցավը: Ապա մկրտելով թագավորին` բոլորովին բժշկեց նրան չար հիվանդությունից: Նույնպես և բոլոր քաղաքացիները հավատացին Քրիստոսին և մկրտվեցին:

Առաքյալը կառուցեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ և պաշտոնյաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդե կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, և  թողեց նրան իր փոխարեն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը՝ առաքյալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպեսզի ամեն ոք հնազանդվի Քրիստոսի ավետարանին Թադեոսի քարոզությամբ, շարժվեց դեպի Վերին Հայք, Սանատրուկ արքայի մոտ, ով  Աբգարի քրոջ որդին էր:

Աստվածասեր Աբգար թագավորը եղավ առաքելաբար Ավետարանի պատմողը. նշաններ և բժշկության հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսեր Տիբերիոսին, որպեսզի նա հրաման տա իր տերության բոլոր գավառներում պաշտել Աստծուն` Հիսուս Քրիստոսին` ծնված Բեթղեհեմում Ս. Կույս Մարիամից, ով անարգվեց Պիղատոսից և խաչվեց հրեաների կողմից: Նույն նամակը Աբգար թագավորը գրեց պարսից Արշավիր արքային` իր ազգականին և հանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նույն ինքը Շմավոն նախանձահույզին` Հովսեփի որդուն և Հակոբոս Տեառնեղբոր եղբորը: Թագավորը նրան հանձնեց Արշավիր արքային, որպեսզի  լսեն առաքյալի քարոզը: Բաբելացիների Ներսեհ մանուկ արքային նույնպես գրեց Աբգարը` հնազանդ լինել Ավետարանի քարոզին և պաշտել Քրիստոս Աստծուն: Եվ այնպես հոժարությամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայությունը քարոզելու համար, որպեսզի Քրիստոսի Ավետարանի քարոզը ընդդիմության չհանդիպի:

Քրիստոսին հավատացող հեթանոս թագավորներից առաջինը և բոլոր քրիստոնյա թագավորների անդրանիկը` բարեպաշտ Աբգար թագավորը, իր կյանքը և թագավորությունը այսպես կարգավորելուց հետո, առաքինի կյանքով ապրած և ալևորության հասած, հանգեց ի Քրիստոս և փոխադրվեց անանց թագավորություն դեկտեմբերի 31-ին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-21 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2029-12-04 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2028-12-05 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2027-12-21 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2026-12-19 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2025-12-20 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2024-12-21 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2023-12-05 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2022-12-06 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2021-12-21 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

2020-12-19 Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

Այս տարի նշվում է.: 2024-12-19
Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Ս. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին՝ նրանք դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո՝ 303 թվականին, նահատակվում են:

Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում՝ աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի, նահատակվել են 303 թվականին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-19 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2029-12-20 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2028-12-21 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2027-11-29 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2026-12-17 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2025-12-18 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2024-12-19 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2023-12-21 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2022-12-22 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2021-11-29 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

2020-12-17 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-17

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թվականին Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա` նա ընդդիմացել է թագավորին` չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվել: Սակայն սուրբը հրաշքով փրկվել է, և թագավորն ավելի է զայրացել և նրան բանտ նետել: Այդ ժամանակ թագավորը կանչել է Թեովնաս մոգին և խնդրել, որ կախարդություններով հաղթի Ս. Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը պարտվելով վերջինից՝ հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խոր փոսում, իսկ Թեոպոմպոսը` գլխատվում: 

Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են նույն ժամանակ Նիկոմիդիայում, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Նրանք այն չորս զինվորներն էին, որոնք պահպանում էին Ս. Թեոպոմպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատը` դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրն, իմանալով այդ մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաները նահատակվում են:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

 

2030-12-17 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2029-12-18 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2028-12-19 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2027-12-20 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2026-12-15 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2025-12-16 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2024-12-17 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2023-12-19 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2022-12-20 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2021-12-20 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

2020-12-15 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-16

Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը:

Ս. Ադդե հայրապետը (1-ին դար) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ ձեռնադրվելով Թադեոս առաքյալի կողմից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով 1-ին դարի երկրորդ քառորդում:

Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը` հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-16 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2029-12-17 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2028-12-18 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2027-12-20 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2026-12-14 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2025-12-15 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2024-12-16 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2023-12-18 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2022-12-19 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2021-12-20 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

2020-12-14 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-14

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած՝ մանուկ Հակոբն իր քրոջ՝ Սակդենի հետ, տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը, դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին, հանդիպել Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը, թեպետ, հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:

Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-12 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2021-12-18 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2022-12-17 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2023-12-16 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2024-12-14 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2025-12-13 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2026-12-12 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2027-12-18 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2028-12-16 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2029-12-15 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

2030-12-14 Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-12

Ս. Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հունական անուններ ունեն, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, ովքեր հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք: Այդ հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում Փոքր Հայքում և Կապադովկիայում: 

Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրել է խարույկի վրա, որովհետև նա քրիստոնյաներին հալածող Լիսիային անվանել էր հեթանոս և կռապաշտ: Անմարդկային տանջանքների ենթարկվելով` նահատակվել են նաև Օգսենտիոս քահանան, Եվստրատիոսի ընկեր Եվգենիոսը, նրա ծառաներից Մարդարիոսը և Ովրեստես անունով մի զինվորական, ում վզին խաչ էին նկատել:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-12 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2029-12-13 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2028-12-14 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2027-12-16 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2026-12-10 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2025-12-11 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2024-12-12 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2023-12-14 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2022-12-15 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2021-12-16 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

2020-12-10 Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-10

Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:

Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում: 

Պողիկարպոս հունարեն նշանակում է բազմապտուղ: Ս. Պողիկարպոս Հայրապետը ծնվել էր 70 թվականին և Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Հովհաննես Ավետարանիչը Պողիկարպոսին 96 թվականի ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են:  Պողիկարպոսից մեզ է հասել փռյուգացիներին գրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է: 

Նրա կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ: Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-10 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2029-12-11 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2028-12-12 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2027-12-14 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2026-12-08 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2025-12-02 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2024-12-10 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2023-12-12 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2022-12-13 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2021-12-14 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2020-12-08 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

Այս տարի նշվում է.: 2024-12-09

Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ:
Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 

2030-12-09 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2028-12-11 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2026-12-07 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2024-12-09 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2022-12-12 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2020-12-07 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2021-12-13 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2023-12-11 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2025-12-08 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2027-12-13 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

2029-12-10 Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

Հղություն Ս. Աստվածածնի

Այս տարի նշվում է.: 2024-12-09

Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: 

Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու գթաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Բանն Աստծո մայրը: Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը:
Հայ եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը, հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2021-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2022-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2023-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2024-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2025-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2026-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2027-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2028-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2029-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

2030-12-09 Հղություն Ս. Աստվածածնի

Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

Այս տարի նշվում է.: 2024-12-08

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Իսկ հաջորդ օրվանից սկսվում է պահքը, որը տևում է երկուշաբթիից ուրբաթ ներառյալ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-08 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2029-12-09 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2028-12-10 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2027-12-12 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2026-12-06 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2025-12-07 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2024-12-08 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2023-12-10 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2022-12-11 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2021-12-12 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

2020-12-06 Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-07

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-05 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2021-12-11 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2022-12-10 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2023-11-25 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2024-12-07 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2025-12-06 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2026-12-05 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2027-12-11 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2028-11-25 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2029-12-08 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2030-12-07 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-05

Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժման, որը ծնունդ առավ 3-րդ դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց 4-րդ և 5-րդ դարերում: Քրիստոնեության սկզբնական դարերի խառը կացության մեջ, երբ Եկեղեցու անդորրը հաճախ խռովվում էր զանազան հեթանոսական և հերձվածողական անցուդարձերով, որոշ հոգեզգոն քրիստոնյաներ այս կացությունից դուրս գալու միակ ելքը գտան հասարակությունից հեռանալու և առանձին ապրելու մեջ: Որպեսզի մշտապես ունենան Աստծո ներկայությունն իրենց կյանքում, նրանք նվիրվեցին աղոթքի, իսկ իրենց գործած կամա թե ակամա մեղքերի քավության համար ապաշխարություն ստանալու համար դիմեցին ճգնության: Անապատական կամ ճգնողական կյանքը սկսվեց Եգիպտոսից, որն ուներ բոլոր պայմանները քաղաքների աշխույժ և աղմկոտ կյանքից առանձնանալու համար: Անապատների օազիսներում մեկուսացած հայրերը մարմինը ճնշելու և ցանկությունները մեռցնելու գաղափարը վերցրել էին Նոր Կտակարանից. «Մարմինը հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5:17): Սակայն նպատակը մարմինը ճնշելով հոգին կատարելագործելն էր, միտքը լուսավորելը, որպեսզի Աստծո հետ մշտական հաղորդակցության մեջ գտնվեին: Հարատև աղոթքները, պահեցողությունն ու ինքնազրկումը ուղեկցվում էր Սուրբ Գրքի ընթերցանությամբ և խոսքի ժուժկալությամբ, որն էլ բերում էր հոգեկան և հոգևոր հանդարտության, երջանկության և ներդաշնակության: Հաճախ աննկարագրելի պայքար ունեցան ճգնավոր հայրերն իրենց ներաշխարհում, սակայն Աստծու օգնությամբ շարունակողը եղան անապատում Քրիստոսի սկսած պատերազմի (Մատթ. 3: 1-11)` իրենց աղոթքներով միշտ Աստծո առջև բարեխոս ու միջնորդ դառնալով մեզ համար:

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է եգիպտացի սուր հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և այլոց հիշատակության օրը Հիսնակի առաջին հինգշաբթի օրը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝


2020-12-03 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2021-12-07 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2022-12-08 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2023-12-07 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2024-12-05 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2025-12-04 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2026-12-03 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2027-12-07 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2028-12-07 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2029-12-06 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

2030-12-05 Եգիպտացի սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհան Գբնեցու, Հովհան Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի հիշատակության օր

Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-03

Ս. Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք Ալեքսանդրիայում:

Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:

Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծո մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:

Հովհաննեսը ծնունդով Կ.Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-07 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2021-12-13 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2022-12-12 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2023-12-11 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2024-12-03 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2025-12-08 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2026-12-07 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2027-12-13 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2028-12-11 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2029-12-10 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2030-12-03 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-02

Գենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում`հատուկ փոքր սրվակի մեջ: 

Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի՝ Դեկոս կայսրը նրան կանչել է՝ Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 

2030-12-02 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2029-12-03 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2028-12-04 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2027-12-06 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2026-11-30 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2025-12-01 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2024-12-02 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2023-12-04 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2022-12-05 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2021-12-06 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

2020-11-30 Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

Այս տարի նշվում է.: 2024-12-02

Ս. Հակովկ Պարսիկը († 421) քրիստոնյա էր և զբաղեցնում էր բարձր պաշտոն պարսից արքունիքում: Արշավներից մեկի ժամանակ, երկյուղելով թագավորի դաժանությունից, զոհ է մատուցում կուռքերին: Կինը և մայրն ապաշխարության կոչով նրան մի նամակ են գրում: Գիտակցելով իր մեղքի ծանրությունը` իրեն հռչակում է քրիստոնյա և ենթարկվում դաժան մահապատժի:

Ս. Իրավափառը նահատակվել է Դեկոս կայսեր օրոք: Եղել է հովիվ, հալածանքների ժամանակ թաքցրել է մի քրիստոնյայի, որի համար ենթարկվել է տանջանքների և նահատակվել:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-01 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2021-12-06 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2022-12-05 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2023-12-04 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2024-12-02 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2025-12-01 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2026-12-01 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2027-12-06 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2028-12-04 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2029-12-03 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

2030-12-02 Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են