Материалы

Փետրվար

Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-06

Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր: 

Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրվում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Զայրանալով՝ երիտասարդն իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հավատարիմ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին: 

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-07 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2029-07-26 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2028-02-03 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2027-07-22 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2026-07-30 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2025-02-06 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2024-07-25 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2023-08-03 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2022-02-03 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2021-07-29 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2020-08-06 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

2019-02-07 Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-04

Նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ՝ ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների: Մարգարեներն այն անձերն էին, որոնց միջոցով Աստված խոսում էր Իր ժողովրդի հետ և հայտնում Իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, ովքեր խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների մասին` ետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից: Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Մարգարեները հաճախ ապացուցելու համար Աստծուց ընտրված լինելու իսկությունը Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում: Ամեն անգամ, երբ արտասանում ենք Հավատո հանգանակը, Սուրբ Հոգու մասին ասում ենք. «Ով խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով», մեկ անգամ ևս փաստելով, որ Աստված խոսել է մեզ հետ նաև մարգարեների միջոցով:

Մարգարեները կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Նրանց նպատակն էր բյուրեղացնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատը: Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացան Նոր Ուխտում` Հիսուս Քրիստոսով: 12 մարգարեներն ապրել ու գործել են տարբեր ժամանակներում: 

Ովսե: Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո Ն. Ք. 750 թ-ին: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721 թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում: Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատասխանատվության մասին: Ովսեի շուրթերով Աստված խոսում է Իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:

Ամովս: Ամենահին մարգարեն է, ում գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ` բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է 8-րդ դարի երկրորդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին:

Միքիա: Մորեստ գյուղից էր: Ապրել է Ն. Ք. 8-րդ դարում: Նա բոլորին նախազգուշացրել է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության` կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու Աստծո կամքին հնազանդության: 

Հովել: Նրա ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսել է «Տիրոջ օրվա» մասին` հորդորելով ժողովրդին դառնալ դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Ս. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:

Աբդիու: Ամենակարճ մարգարեական գիրքն է: Հավանաբար գրվել է Ն. Ք. 587թ.-ից հետո: Մարգարեն հայտնել է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը: Նա մեզ հաղորդել է այն վերաբերմունքի մասին, որ Եդոմի ժողովուրդը (Եսավի հետնորդները) ունեցել է Իսրայելի ժողովրդի  (Եսավի եղբայր Հակոբի հետնորդները) նկատմամբ:

Հովնան: Այս գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, ով ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս հանել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:

Նավում: Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Գիրքը գրված է Ն. Ք. 663 թվականին, ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և Ն. Ք. 612 թ. բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:

Ամբակում: Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար Ն. Ք. 7-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբին:

Սոփոնիա: Այս մարգարեն քարոզել է Ն. Ք. 7-րդ դարի վերջին, նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանել է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:

Անգե: Գրքում հիշատակվում է Անգե մարգարեի անունը, ով քարոզել է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ Ն. Ք. 520 թվականին:

Զաքարիա: Անգե մարգարեի ժամանակակիցն է: Նրա գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում պարունակում է 520-518 թթ. վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ: 

Մաղաքիա: Գիրքը գրվել է Ն. Ք. 5-րդ դարի առաջին կեսին: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին փոխել իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-05 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2029-07-24 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2028-02-01 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2027-07-20 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2026-07-30 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2025-02-04 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2024-07-23 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2023-08-01 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2022-02-01 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2021-07-29 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

2020-08-04 Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-03

Հին կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիների ու եղբայրների հետ միասին ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, ով իր քաջագործությունների շնորհիվ ստացավ Մակաբեոս հունական անունը, որ նշանակում է մրճահար, հարվածահար: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:

Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր:

Նույն այս շրջանին է պատկանում մի քաջասիրտ մոր ու նրա յոթ զավակների նահատակությունը: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր յոթ որդիները հավատարիմ են մնում իրենց հայրերի հավատին` արժանանալով կենաց անթառամ պսակին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-04 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2029-07-23 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2028-01-31 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2027-07-19 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2026-07-27 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2025-02-03 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2024-07-22 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2023-07-31 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2022-01-31 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2021-07-26 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

2020-08-03 Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-08

Արիստակեսը Ս. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիսը և Հուսիկը: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեև Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում՝ հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանեսը վախճանվել է 341 թվականին և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու  զավակ` Պապը և Աթանագինեն: 341 թվականին նա ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, ով ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թվականին բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում: Դանիել Ասորի եպիսկոպոսը, ով հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ մենակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Առաջին հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է արքային` մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները` Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-09 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2029-07-21 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2028-02-05 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2027-07-17 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2026-07-25 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2025-02-08 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2024-07-20 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2023-07-29 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2022-02-05 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2021-07-24 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

2020-08-01 Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-27

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-02-11 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2022-02-24 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2023-02-16 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2024-02-08 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2025-02-27 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2026-02-12 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2027-02-04 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2028-02-24 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2029-02-08 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

2030-02-28 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-25

Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-26 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2029-02-06 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2028-02-22 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2027-02-02 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2026-02-10 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2025-02-25 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2024-02-06 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2023-02-13 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2022-02-22 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

2021-02-09 Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-24
Ս. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձևումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն` կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը:

Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Ս. Պիոն քահանան: Հայտնի է, որ նա գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ:

Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագները: Ս. Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային: Ս. Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար:

Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Ս. Որմզդանան և պարսից իշխան Ս. Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին և նահատակվում իբրև նվիրյալ քրիստոնյաներ:

Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Ս. Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս նա ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով «Աբդլմսեհ» անունը, որը նշանակում է «ծառա Քրիստոսի»: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-25 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2029-02-05 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2028-02-21 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2027-02-01 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2026-02-09 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2025-02-24 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2024-02-05 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2023-02-06 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2022-02-21 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

2021-02-08 Ս. Մարկոս եպիսկոպոսի, Ս. Պիոն քահանայի, Ս. Կյուրեղ և Ս. Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

Այս տարի նշվում է.: 2025-02-22

Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-01-26 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2009-01-31 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2010-02-06 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2011-02-26 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2012-02-11 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2013-02-02 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2014-02-22 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2015-02-07 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2016-01-30 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2017-02-18 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2018-02-03 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2019-02-23 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2020-02-15 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2021-02-06 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2022-02-19 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2023-02-11 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2024-02-03 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2025-02-22 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2026-02-07 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2027-01-30 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2028-02-19 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2029-02-03 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

2030-02-23 Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-20

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2022-02-17 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2023-02-09 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2024-02-01 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2025-02-20 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2026-02-05 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2027-01-28 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2028-02-17 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2029-02-01 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2030-02-21 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-18

Հայոց արքունիքում Սաթենիկ թագուհու ազգականները, ովքեր հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով, հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին՝ սրախողխող անելով նրանց: 

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2022-02-15 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2023-02-07 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2024-01-30 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2025-02-18 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2026-02-03 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2027-01-26 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2028-02-15 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2029-01-30 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

2030-02-19 Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օր

Ս. Ատոմյանց հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-17

Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում և ապաստանում Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-18 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2029-01-29 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2028-02-15 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2027-01-25 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2026-02-02 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2025-02-17 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2024-01-29 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2023-02-06 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2022-02-15 Ս. Ատոմյանց հիշատակության օր

2021-02-01 Ս. Ատոմյանց հիշատակության օր

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-15
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

 

Սասունցի Դավթի հանդիպումը Ս. Սարգսի հետ

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.

- Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:

Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջևանց թոզ ու դուման կիգա: 

Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է: 

Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.

- Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:

Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:

- Դե գնա, - ըսեց, - Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:

Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Ըստ Փավստոս Բուզանդի      

 

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար նա պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Ս. Սարգիսը:

(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-01-30 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2022-02-12 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2023-02-04 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2024-01-27 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2025-02-15 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2026-01-31 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2027-01-23 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2028-02-12 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2029-01-27 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

2030-02-16 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-13

Ս. Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո  Աստծո կամոք ազատվում  բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Ս. Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից փոքր, անգամ թագավորը, պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից:

Հայ Առաքելական եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-15 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2029-01-26 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2028-02-11 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2027-01-22 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2026-01-30 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2025-02-13 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2024-01-26 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2023-02-03 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2022-02-11 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2021-01-29 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

Առաջավորաց պահք

Այս տարի նշվում է.: 2025-02-10

Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:

Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:

Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ  օր պահք  պահում։
Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:
Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2026-01-26 Առաջավորաց պահք

2025-02-10 Առաջավորաց պահք

2024-01-22 Առաջավորաց պահք

2023-01-30 Առաջավորաց պահք

2022-02-07 Առաջավորաց պահք

2021-01-25 Առաջավորաց պահք

Բարեկենդան Առաջավորաց Պահքի

Այս տարի նշվում է.: 2025-02-09

Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք: Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։

Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-10 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2029-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2028-02-06 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2027-01-17 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2026-01-25 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2025-02-09 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2024-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2023-01-29 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2022-02-06 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

2021-01-24 Բարեկենդան Առաջավորաց Պահքի

Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-02-01

Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա կրթություն է ստացել Կեսարիայում, այնուհետև՝ Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը Ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ. Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Ս. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, ով արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-02 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2029-07-28 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2028-01-29 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2027-07-31 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2026-08-01 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2025-02-01 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2024-08-03 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2023-01-28 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2022-01-29 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2021-07-31 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են