Материалы

Օգոստոս

Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-08-03

Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա կրթություն է ստացել Կեսարիայում, այնուհետև՝ Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը Ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ. Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Ս. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, ով արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-02 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2029-07-28 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2028-01-29 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2027-07-31 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2026-08-01 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2025-02-01 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2024-08-03 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2023-01-28 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2022-01-29 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2021-07-31 Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-01-28

Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: 

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-28 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2021-11-15 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2022-11-14 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2023-09-04 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2024-08-06 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2025-01-28 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2026-08-04 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2027-11-15 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2028-09-04 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2029-09-03 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

2030-01-29 Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2025-01-27

Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:

Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին: Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը, Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը: Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների, Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-27 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2021-08-05 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2022-01-27 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2023-01-26 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2024-08-05 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2025-01-27 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2026-08-03 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2027-08-05 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2028-01-27 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2029-08-02 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

2030-01-28 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-08-31

Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:
Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 

2020-08-29 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2021-08-28 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2022-08-27 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2023-09-02 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2024-08-31 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2025-08-30 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2026-08-29 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2027-08-28 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2028-09-02 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2029-08-25 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

2030-08-31 Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-08-31

Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

 

2030-08-31 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2029-08-25 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2028-08-26 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2027-08-28 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2026-08-29 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2025-08-30 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2024-08-31 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2023-08-26 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2022-08-27 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2021-08-28 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

2020-08-29 Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր

Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-08-29

Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալի մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ ճշմարիտ աստվածպաշտություն էր քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն., օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան` ի կործանում իրենց անձերի (Երեմ. 7:1-6 հմմտ. 5:25-29):

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-08-27 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2021-08-26 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2022-08-25 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2023-08-24 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2024-08-29 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2025-08-28 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2026-08-27 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2027-08-26 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2028-08-24 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2029-08-23 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

2030-08-29 Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-08-27

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: 

Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-08-27 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2029-08-21 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2028-08-22 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2027-08-24 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2026-08-25 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2025-08-26 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2024-08-27 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2023-08-22 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2022-08-23 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2021-08-24 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

Այս տարի նշվում է.: 2024-08-18

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Sb Astvacacni

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

 

Խաղողօրհնեք


Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-08-15 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2022-08-14 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2023-08-13 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2024-08-18 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2025-08-17 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2026-08-16 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2027-08-15 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2028-08-13 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2029-08-12 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

2030-08-18 Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

Այս տարի նշվում է.: 2024-08-17

Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-08-17 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2029-08-11 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2028-08-12 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2027-08-14 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2026-08-15 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2025-08-16 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2024-08-17 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2023-08-12 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2022-08-13 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2021-08-14 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

2020-08-15 Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

Այս տարի նշվում է.: 2024-08-12

Սուրբ Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքը տևում է երկուշաբթիից ուրբաթ: Տաղավար տոներին միշտ նախորդում են շաբաթապահքեր: Բոլոր ցանկացողները կիրակնօրյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2025-08-17 Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

2024-08-12 Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

2023-08-07 Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

2022-08-08 Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

2021-08-09 Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

2020-08-10 Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

Այս տարի նշվում է.: 2024-08-11

Պահքի սկիզբն է, որը նախորդում է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկին, այսինքն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը: Այս պահքը տևում է երկուշաբթիից շաբաթ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-08-09 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2021-08-08 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2022-08-07 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2023-08-06 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2024-08-11 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2025-08-10 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2026-08-09 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2027-08-08 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2028-08-06 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2029-08-05 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

2030-08-11 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-08-10

Եփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին՝ քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային: Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն: Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը: Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-08-08 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2021-08-07 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2022-08-06 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2023-08-05 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2024-08-10 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2025-08-09 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2026-08-08 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2027-08-07 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2028-08-05 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2029-08-04 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

2030-08-10 Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են