Материалы

Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

Այս տարի նշվում է.: 2023-06-13

Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-25 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2029-06-05 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2028-06-20 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2027-06-01 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2026-06-09 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2025-06-24 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2024-06-04 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2023-06-13 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2022-06-21 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2021-06-08 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են