Материалы

Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-10-09

Ս. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ դևերին հալածում էր, կույրերին` բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանել նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Ս. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել է 117 թվականին:

Ս. Երանոսը (Լիոնի Իրենիոս եպիսկոպոսը) ծնվել է Էգեականի շրջանում`աշակերտելով Ս. Պողիկարպոս Զմյուռնացի հայրապետին: Ուսում ստացել է Հռոմում, ապա երեց ձեռնադրվել: 117 թվականին, Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո հաջորդել է նրան նույն Աթոռում:

Ս. Իրենիոսն արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է, ով Եկեղեցու հայրերին համարում է առաքելական հայրերի գործի շարունակողը: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Սեպտիմոս Սևերոսի օրոք, նա դատավորների մոտ համարձակ վկայել է Քրիստոսի մասին, հանուն Ում չարչարվել է և նահատակվել 202 թվականին: Գրել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը:  

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

 

2020-10-05 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2021-10-04 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2022-10-03 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2023-10-09 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2024-10-07 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2025-10-06 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2026-10-05 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2027-10-04 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2028-10-09 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2029-10-08 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2030-10-07 Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են