Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
- Այս տարի նշվում է.: 2024-11-12
Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին, հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:
Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:
Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2030-11-12 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2029-11-13 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2028-11-14 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2027-11-09 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2026-11-10 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2025-11-11 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2024-11-12 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2023-11-14 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2022-11-08 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2021-11-09 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
2020-11-10 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի