Материалы

Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-09

Ս. Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող Հայրապետ է եղել, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին` իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:

Ս. Աղեքսանդրոս Հայրապետը հաջորդել է Մետրոփանոս Հայրապետին: Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից Հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Ս. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող Հայրապետ, որն իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թվականին  (որոշ աղբյուրների համաձայն` 337 թվականին):

Ս. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում` լինելով բարեպաշտ, աստվածավախ և Ս. Գրքին հմուտ մի մարդ: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր Հայրապետին: Կոստանցիոս կայսեր կողմից աքսորվել է Պոնտոս արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Նա կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին: Բացի սրանից Հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում: Վերջին անգամ աքսորն անցկացրել է Հայոց աշխարհի Կոկիսոն քաղաքում, ուր և նահատակվել է արիսոսականների կողմից: Վերջիններս նրան խեղդել են Ս. Պատարագի ժամանակ 350 թվականին:

Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող Հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, նրանք ամբողջ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպան Պողոս Հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս 350 թվականին:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 
 
2020-11-05 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2021-11-04 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2022-11-03 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2023-11-09 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2024-11-07 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2025-11-06 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2026-11-05 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2027-11-04 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2028-11-07 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2029-11-06 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2030-11-07 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են