Материалы

Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-12-11

Ս. Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք Ալեքսանդրիայում:

Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:

Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծո մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:

Հովհաննեսը ծնունդով Կ.Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-07 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2021-12-13 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2022-12-12 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2023-12-11 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2024-12-03 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2025-12-08 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2026-12-07 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2027-12-13 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2028-12-11 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2029-12-10 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

2030-12-03 Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են