Материалы

Նոյեմբեր

Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-25

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-05 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2021-12-11 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2022-12-10 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2023-11-25 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2024-12-07 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2025-12-06 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2026-12-05 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2027-12-11 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2028-11-25 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2029-12-08 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2030-12-07 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-30
Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է «Առաքելական հայրերի» շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին:

Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել:

Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա:  Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-11-26 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2021-12-02 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2022-12-01 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2023-11-30 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2024-11-28 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2025-11-27 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2026-11-26 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2027-12-02 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2028-11-30 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2029-11-29 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

2030-11-28 Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-28
Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Սբ. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է:

Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին:

Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-11-24 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2021-11-30 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2022-11-29 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2023-11-28 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2024-11-26 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2025-11-25 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2026-11-24 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2027-11-30 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2028-11-28 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2029-11-27 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

2030-11-26 Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր

Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-11-25
Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:

Ս. Կոզման և Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-25 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2029-09-06 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2028-09-07 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2027-11-18 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2026-12-21 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2025-12-22 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2024-11-25 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2023-09-07 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2022-11-17 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2021-11-18 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2020-12-21 Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-27

Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են, 19 տարեկանում:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Ս. Վասիլուհին ևս († 303), որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններիցª առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին:

 

 Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-25 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2029-11-26 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2028-11-27 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2027-11-29 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2026-11-23 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2025-11-24 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2024-11-25 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2023-11-27 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2022-11-28 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2021-11-29 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

2020-11-23 Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

Աստվածատուր վկայի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-11-25

Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, որ Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը, հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-22 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2021-11-18 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2022-11-17 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2023-09-07 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2024-11-25 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2025-12-22 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2026-12-22 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2027-11-18 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2028-09-07 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2029-09-06 Աստվածատուր վկայի հիշատակության օր

2030-11-25 Աստվածատուր վկայի հիշատակության օր

Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-25
Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր:

Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ:

Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:

Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն:  Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-05 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2021-11-27 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2022-11-26 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2023-11-25 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2024-11-23 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2025-11-22 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2026-12-05 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2027-11-27 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2028-11-25 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2029-11-24 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

2030-11-23 Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Այս տարի նշվում է.: 2023-11-21
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:

Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2021-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2022-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2023-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2024-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2025-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2026-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2027-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2028-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2029-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2030-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Բարեկենդան Հիսնակաց Պահոց

Այս տարի նշվում է.: 2023-11-19

Հիսնակը հիսնօրյա Պահքի շրջան է, որը նախորդում է Աստվածահայտնության տոնին: Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-17 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2029-11-18 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2028-11-19 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2027-11-21 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2026-11-15 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2025-11-16 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2024-11-17 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2023-11-19 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2022-11-20 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2021-11-21 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

2020-11-15 Բարեկենդան Հիսնակաց Պահոց

Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

Այս տարի նշվում է.: 2023-11-18

Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում:

Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-16 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2029-11-17 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2028-11-18 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2027-11-13 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2026-11-14 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2025-11-15 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2024-11-16 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2023-11-18 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2022-11-12 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2021-11-13 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

2020-11-14 Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-16

Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ, որ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տա: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են Դ դարի սկզբին:

Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին՝ հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի հաջողվում: Իսկ Աբիբ սարկավագը, երբ լսում է, որ իր մորն ու ազգականներին են բանտարկել, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Դատավորը, չկարողանալով նրան համոզել, որ ուրանա Քրիստոսին, կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքի նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաների աճյունները:

Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, ով ձերբակալվելով դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն պաշտելը, թե բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է»: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին:

Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը. Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-14 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2029-11-15 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2028-11-16 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2027-11-11 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2026-11-12 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2025-11-13 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2024-11-14 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2023-11-16 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2022-11-10 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2021-11-11 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

2020-11-12 Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

Այս տարի նշվում է.: 2023-11-14

Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին, հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:

Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:

Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-12 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2029-11-13 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2028-11-14 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2027-11-09 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2026-11-10 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2025-11-11 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2024-11-12 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2023-11-14 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2022-11-08 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2021-11-09 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

2020-11-10 Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-13

Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում՝ Անտիոքի Աթոռի գահակալ:

Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից, բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ:
Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի:

Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: 

Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքի` հաստատվելով Փռյուգիայի լեռներում:

Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա: Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` ձեռնադրվելով Բիթրազան քաղաքի եպիսկոպոս: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները` Բուրաս քահանան և Շինու սարկավագը:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-11 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2029-11-12 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2028-11-13 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2027-11-08 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2026-11-09 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2025-11-10 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2024-11-11 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2023-11-13 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2022-11-07 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2021-11-08 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

2020-11-09 Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-11

Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին հոգիներ են՝ իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, ովքեր մեզ են փոխանցում Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ: 

Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Ս.  Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը: 

Միքայել անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, որին տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Ս. Գրքում (Դան. Ժ 13, ԺԲ 1, Հուդ. Ա 9, Հայտ. ԺԲ 7):

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-09 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2029-11-08 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2028-11-09 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2027-11-06 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2026-11-07 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2025-11-08 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2024-11-09 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2023-11-11 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2022-11-05 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2021-11-06 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

2020-11-07 Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-09

Ս. Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող Հայրապետ է եղել, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին` իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:

Ս. Աղեքսանդրոս Հայրապետը հաջորդել է Մետրոփանոս Հայրապետին: Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից Հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Ս. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող Հայրապետ, որն իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թվականին  (որոշ աղբյուրների համաձայն` 337 թվականին):

Ս. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում` լինելով բարեպաշտ, աստվածավախ և Ս. Գրքին հմուտ մի մարդ: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր Հայրապետին: Կոստանցիոս կայսեր կողմից աքսորվել է Պոնտոս արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Նա կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին: Բացի սրանից Հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում: Վերջին անգամ աքսորն անցկացրել է Հայոց աշխարհի Կոկիսոն քաղաքում, ուր և նահատակվել է արիսոսականների կողմից: Վերջիններս նրան խեղդել են Ս. Պատարագի ժամանակ 350 թվականին:

Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող Հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, նրանք ամբողջ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպան Պողոս Հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս 350 թվականին:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 
 
2020-11-05 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2021-11-04 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2022-11-03 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2023-11-09 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2024-11-07 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2025-11-06 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2026-11-05 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2027-11-04 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2028-11-07 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2029-11-06 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

2030-11-07 Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-07

Ս. Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը նահատակվել են Դ դարում: Ս. Ակիփսիմոսն ազգությամբ պարսիկ էր: Նա Հովսեփ քահանայի և իր Այիթալա սարկավագի հետ ձերբակալվում է Շապուհ Բ արքայի` քրիստոնյաների դեմ կիրառած հալածանքների ժամանակ: Նրանց տանում են Արբելա քաղաքը արևի գերագույն քուրմ Արդախի մոտ դատվելու համար, սակայն նրանք հրաժարվում են երկրպագել արեգակին և կրակին: Նրանց նետում են մի մութ գուբ, ուր մնում են երեք տարի: Այնուհետև սրբերին ուղարկում են Մեդիա` հանձնելով Շապուհ արքայի դատին, ուր և Քրիստոսի սուրբ վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Ըստ վարքագրական աղբյուրների` Ս. Ակիփսիմոսը գլխատվում է, իսկ Հովսեփն ու Այիթալան` քարկոծվում:

Ս. Պղատոնը ծնվել է Անկյուրիայում՝քրիստոնյա բարեպաշտ ընտանիքում: Դեռ մանկուց սնվել և դաստիարակվել է Ս. Ավետարանի պատվիրաններով: Վաղ տարիքից զրկվելով ծնողներից` նա վաճառում է իրեն բաժին ընկած ողջ ունեցվածքը աղքատներին և կարիքավորներին` նվիրվելով հեթանոսներին դարձի բերելու և Աստծո խոսքի տարածման առաքելությանը: Քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում է և անասելի տանջանքների մատնվում: Դատավորը ոչ մի կերպ չի կարողանում նրան ետ պահել քրիստոնեությունից և հրամայում է, որ սրբին գլխատեն: Ս. Պղատոնը նահատակվել է 4-րդ դարի առաջին քառորդում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-11-03 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2021-11-02 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2022-11-01 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2023-11-07 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2024-11-05 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2025-11-04 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2026-11-03 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2027-11-02 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2028-11-06 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2029-11-05 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

2030-11-05 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր

Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2023-11-06

Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ  սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել, քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որ վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին:

Մի օր, երբ Ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝


2020-11-02 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2021-11-01 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2022-10-31 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2023-11-06 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2024-11-04 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2025-11-03 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2026-11-02 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2027-11-01 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2028-11-04 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2029-11-03 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

2030-11-04 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

Այս տարի նշվում է.: 2024-11-02

Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-11-02 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2029-11-03 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2028-00-00 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2027-11-20 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2026-10-31 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2025-11-01 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2024-11-02 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2023-10-04 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2022-11-19 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2021-11-20 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2020-10-31 Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են