Материалы

Հունիս

Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Այս տարի նշվում է.: 2022-06-05

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:

Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 
2021-05-23 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2022-06-05 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2023-05-27 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2024-05-19 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2025-06-08 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2026-05-27 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2027-05-16 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2028-06-04 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2029-05-20 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

2030-06-09 Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

Այս տարի նշվում է.: 2022-06-27

Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է տասներկու սուրբ վարդապետների թվում: Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչային մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:

Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել է իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո, ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այդ ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-06-14 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2022-06-27 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2023-06-19 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2024-06-10 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2025-06-30 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2026-06-15 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2027-06-07 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2028-06-26 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2029-06-11 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

2030-07-01 Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-28

Կոստանդիանոս կայսրը Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին:

Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, ով մշտապես հաղթել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթում: Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:

Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն՝ բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների:

Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է կառուցել տալիս։ Մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2021-06-15 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2022-06-28 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2023-06-20 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2024-06-11 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2025-07-01 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2026-06-16 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2027-06-08 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2028-06-27 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2029-06-12 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2030-07-02 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-30

Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:

Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-06-17 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2022-06-30 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2023-06-22 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2024-06-13 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2025-07-03 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2026-06-18 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2027-06-10 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2028-06-29 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2029-06-14 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

2030-07-04 Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-12

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 
2021-05-30 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր
 

2022-06-12 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2023-06-04 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2024-05-26 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2025-06-15 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2026-05-31 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2027-05-23 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2028-06-11 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2029-05-27 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2030-06-16 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-13

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:

Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-17 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2029-05-28 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2028-06-12 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2027-05-24 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2026-06-01 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2025-06-16 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2024-05-27 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2023-06-05 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2022-06-13 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2021-05-31 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2020-06-08 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-14

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-18 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2029-05-29 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2028-06-13 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2027-05-25 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2026-06-02 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2025-06-17 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2024-05-28 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2023-06-06 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2022-06-14 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2021-06-01 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-16

Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-20 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2029-05-31 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2028-06-15 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2027-05-27 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2026-06-04 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2025-06-19 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2024-05-30 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2023-06-08 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2022-06-16 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

2021-06-03 Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Այս տարի նշվում է.: 2022-06-18

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-22 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2029-06-02 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2028-06-17 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2027-05-29 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2026-06-06 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2025-06-21 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2024-06-01 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2023-06-10 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2022-06-18 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

2021-06-05 Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Այս տարի նշվում է.: 2022-06-19

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-23 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2029-06-03 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2028-06-18 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2027-05-30 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2026-06-07 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2025-06-22 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2024-06-02 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2023-06-11 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2022-06-19 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2021-06-06 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-20

Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Ս. Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է Հիսուսի համար թափված առաջին արյունը: Բեթղեհեմի մանուկներին Հայ Եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: 

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ՝ ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին՝ Կոտրիատիոսը ևս գլխատվել է:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-24 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2029-06-04 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2028-06-19 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2027-05-31 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2026-06-08 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2025-06-23 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2024-06-03 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2023-06-12 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2022-06-20 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2021-06-07 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

2020-06-15 Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

Այս տարի նշվում է.: 2022-06-21

Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-25 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2029-06-05 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2028-06-20 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2027-06-01 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2026-06-09 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2025-06-24 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2024-06-04 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2023-06-13 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2022-06-21 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

2021-06-08 Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-23

Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին:

Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ովքեր կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:

Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստյան տոնից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում աստվածային պարգևի արժանանալու համար:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-06-10 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2022-06-23 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2023-06-15 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2024-06-06 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2025-06-26 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2026-06-11 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2027-06-03 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2028-06-22 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2029-06-07 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

2030-06-27 Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օր

Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2022-06-25

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածու և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-29 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2029-06-09 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2028-06-24 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2027-06-05 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2026-06-13 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2025-06-28 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2024-06-08 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2023-06-17 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2022-06-25 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2021-06-12 Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

Այս տարի նշվում է.: 2022-06-26

Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է։ Այս դեպքում բարեկենդանը նվիրված է Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին: Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները համարվում են բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը: Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչև շաբաթ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-30 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2029-06-10 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2028-06-25 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2027-06-06 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2026-06-14 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2025-06-29 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2024-06-09 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2023-06-18 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2022-06-26 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

2021-06-13 Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են