Материалы

Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Այս տարի նշվում է.: 2023-11-21
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:

Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2021-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2022-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2023-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2024-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2025-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2026-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2027-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2028-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2029-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

2030-11-21 Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են