Материалы

Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2021-06-29

Ս. Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Զաքարիայի մարգարեությունը գրվել է Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը:

Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9:9-10, 11:12-13, 12:10, 13:7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերը, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները: Համաձայն Ս. Մատթեոս ավետարանչի՝ Ս. Զաքարիա մարգարեն սպանվել է տաճարում (Մատթ. 23:35):
Զաքարիա մարգարեի ոգին ու կեցվածքն ուսուցողական և կենդանի պատգամ են ամենքին` ջանք և միջոց չխնայել տաճարների՝ իբրև հավատի վկայարանների վերականգնման և կառուցման համար, քանզի դրանք են, որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2021-06-29 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2022-07-12 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2023-07-04 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2024-06-25 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2025-07-15 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2026-06-30 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2027-06-22 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2028-07-11 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2029-06-26 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2030-07-16 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են