Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
- Այս տարի նշվում է.: 2024-02-01
Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2022-02-17 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2023-02-09 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2024-02-01 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2025-02-20 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2026-02-05 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2027-01-28 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2028-02-17 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2029-02-01 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր
2030-02-21 Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր