Материалы

Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-12-10

Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:

Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում: 

Պողիկարպոս հունարեն նշանակում է բազմապտուղ: Ս. Պողիկարպոս Հայրապետը ծնվել էր 70 թվականին և Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Հովհաննես Ավետարանիչը Պողիկարպոսին 96 թվականի ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են:  Պողիկարպոսից մեզ է հասել փռյուգացիներին գրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է: 

Նրա կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ: Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-12-10 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2029-12-11 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2028-12-12 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2027-12-14 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2026-12-08 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2025-12-02 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2024-12-10 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2023-12-12 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2022-12-13 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2021-12-14 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

2020-12-08 Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են