Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
- Այս տարի նշվում է.: 2024-01-27
Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Սասունցի Դավթի հանդիպումը Ս. Սարգսի հետ
Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
- Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջևանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
- Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
- Դե գնա, - ըսեց, - Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:
Ըստ Փավստոս Բուզանդի
Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար նա պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Ս. Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2021-01-30 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2022-02-12 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2023-02-04 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2024-01-27 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2025-02-15 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2026-01-31 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2027-01-23 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2028-02-12 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2029-01-27 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր
2030-02-16 Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր