Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2019-12-07

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-12-05 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2021-12-11 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2022-12-10 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2023-11-25 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2024-12-07 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2025-12-06 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2026-12-05 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2027-12-11 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2028-11-25 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2029-12-08 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

2030-12-07 Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օր

  • Created on .
  • Last updated on .
  • Hits: 30

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։