Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
- Այս տարի նշվում է.: 2024-03-30
Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2019-04-20 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2020-04-11 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2021-04-03 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2022-04-16 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2023-04-08 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2024-03-30 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2025-07-19 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2026-04-04 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2027-03-27 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2028-04-15 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2029-03-31 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
2030-04-20 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի