Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2020-01-21

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, ում անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է, ու նա հոգին ավանդում է` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել 305 թվականին: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին պատվել է հատուկ շարականով:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2029-07-30 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2028-01-24 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2027-07-27 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2026-01-22 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2025-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2024-06-29 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2023-01-23 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2022-01-24 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2021-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2020-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

  • Created on .
  • Last updated on .
  • Hits: 75

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։