Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2019-08-06

Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Ս. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-08-06 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2029-07-17 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2028-08-01 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2027-07-13 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2026-07-21 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2025-08-05 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2024-07-16 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2023-07-25 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2022-08-02 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2021-07-20 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

2020-07-28 Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր

  • Created on .
  • Last updated on .
  • Hits: 125

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։