Материалы

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Այս տարի նշվում է.: 2025-01-05

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2021-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2022-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2023-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2024-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2025-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2026-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2027-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2028-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2029-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2030-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են