Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
- Այս տարի նշվում է.: 2024-06-30
Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:
Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2030-01-22 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր2029-07-31 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2028-01-25 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2027-07-29 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2026-01-22 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2025-01-23 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2024-06-30 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2023-01-24 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2022-01-25 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2021-08-02 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր
2020-01-23 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր