Բարեկենդան Առաջավորաց Պահքի
- Այս տարի նշվում է.: 2025-02-09
Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք: Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։
Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2030-02-10 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2029-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2028-02-06 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2027-01-17 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2026-01-25 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2025-02-09 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2024-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2023-01-29 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2022-02-06 Բարեկենդան Առաջավորաց Պահքի
2021-01-24 Բարեկենդան Առաջավորաց Պահքի