Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Այս տարի նշվում է.: 2019-07-06

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-06-27 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2021-06-19 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2022-07-02 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2023-06-24 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2024-06-15 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2025-07-05 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2026-06-20 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2027-06-12 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2028-07-01 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2029-06-16 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2030-07-06 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

  • Created on .
  • Last updated on .
  • Hits: 109

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։