Материалы

Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-07-15

Կիպրիանոսն ապրել և գործել է 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստում հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանեն, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելության: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:

Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցել և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: 

Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում:

 
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-07-27 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2021-07-19 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2022-08-01 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2023-07-24 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2024-07-15 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2025-08-04 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2026-07-20 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2027-07-12 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2028-07-31 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2029-07-16 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

2030-08-05 Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են