Материалы

Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-10-08

Ս. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրևը թույլ չի տվել, որ կրակը բորբոքվի: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել  Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել է  90 տարի:

Ս. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկարատև տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել է հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից:

Ս. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել է և իր թանկարժեք զգեստները վաճառելով` գումարը բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար այրվել է հրաշեկ հնոցում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝


2030-10-08 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2029-10-09 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2028-10-10 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2027-10-05 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2026-10-06 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2025-10-07 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2024-10-08 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2023-10-10 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2022-10-04 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2021-10-05 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

2020-10-06 Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են