Материалы

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2024-10-31

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր ուսումը ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Դեռ երիտասարդ տարիքից իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին  եկեղեցական ժողովի կողմից, 29 անհիմն ամբաստանություններով, աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին նրան ետ է կանչում իր աթոռին:

Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները:  Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-10-31 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2029-11-01 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2028-11-02 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2027-10-30 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2026-10-29 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2025-10-30 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2024-10-31 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2023-11-02 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2022-10-29 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2021-10-30 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

2020-10-29 Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օր

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են