Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
- Այս տարի նշվում է.: 2024-02-08
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
2021-02-11 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2022-02-24 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2023-02-16 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2024-02-08 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2025-02-27 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2026-02-12 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2027-02-04 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2028-02-24 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2029-02-08 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
2030-02-28 Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր