ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԻ ԳՈՄԱՆ ԳՅՈՒՂԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Ախալքալաքի շրջանի Գոմանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1847 թ. (եկեղեցու պատին փորագրված է 1847 ԱՄԻ):
Քարաշեն, փայտածածկ կառույց է:
Վերջին ժամանակներում այն կանգուն էր, բայց քայքայված վիճակում: Ունեցել է շրջապարիսպ:
Հին գերեզմանոցը տարածվում է գյուղամիջում:
Տեղում պահպանվել են կիսամշակ և անմշակ բազմաթիվ սալատապաններ, նաև մի քանի խոյաձև տապանաքարեր: Առկա են վրացերեն արձանագրությամբ երկու կոթող և հայերեն արձանագրությամբ մեկ տապանաքար:
Գոմանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերակառուցվել է Ռուբեն և Դավիթ Բանդիկյանների բարերարությամբ: Այն օծվել է 2023 թվականի հոկտեմբերի 21-ին, ձեռամբ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի և մասնակցությամբ Հգշ. Տեր Նշան Հմայակյանի, Տեր Թադ.ոս քհն. Տեր-Մկրտչյանի, Տ. Նարեկ քհն. Տիգրանյանի: