Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՋԻԳՐԱՇԵՆ - ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ԵԿԵՂԵՑԻ

4 jigrasheni-surb hreshtakapetacis eklesiaՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1850 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 9 կմ հարավ-արևելք, Նինոծմինդայի շրջանում գտնվող Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու վերաբերյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 40-50-ական թվականներից: Այսպես` եկեղեցին հիշատակվում է 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրում` Սուրբ Հրեշտակապետաց Գաբրիելի և Միքայելի անվամբ[1], 1857-1860 թվականների տեղեկագրում` Սբ. Հրեշտակապետաց անվամբ[2]: Մեկ այլ` 1866 թվականի տեղեկագրում հիշատակվում է որպես փայտաշեն կառույց[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին արդեն քարաշեն էր, փայտածածկ[4]: Հավելենք, որ 20-րդ դարի սկզբին եկեղեցու կապիտալը կազմել է մոտ 2989 2 Jigrasheni Surb Hreshtakapetacռուբ. 31 կ. արծաթով[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու մուտքը բացված է արևմտյան ճակատից: Ծածկը հենվում է 4 զույգ փայտակերտ սյուների վրա: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ավետիս քհն. Տեր-Հովհաննիսյանը[7], Մամբրե քհն. Կարապետյանը[8]: Քահանայագործել են 1860-80-ական թվականներին:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի 1875 թվականի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ տվյալ պահին գյուղն ունեցել է իր նախակրթարանը` 50 սովորողներով: Ուսուցիչ է հիշատակվում 1 Jigrasheni Surb HreshtakapetacՄամբրե քհն. Մանուկյանցը[9]: 1860-ական թվականների տեղեկագրում գյուղի դպրոցի մասին հիշատակությունների չենք հանդիպել:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին երկար տարիներ գտնվել է կիսաքանդ վիճակում, սակայն ռուսաստանաբնակ ջիգրաշենցի Արսեն Քսպոյանի բարերարությամբ, 2012 թվականին եկեղեցին հիմնովին վերանորոգվում է: Եկեղեցու բարենորոգման հետ միաժամանակ բարեկարգվում և ցանկապատվում է եկեղեցու բակն ու տարածքը: 2013 թվականի նոյեմբերի 11-ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց վերանորգված և բարեկարգված եկեղեցին վերաօծվում է ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և հոգևոր դասի: Նինոծմինդայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի կողմից նորաօծ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Հավարտ պատարագի Ջիգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց առաջին մկրտությունը: Մկրտվեցին բարերար Արսեն Քսպոյանի ընտանիքի ութ անդամները՝ դառնալով նորաօծ եկեղեցու առաջին մկրտվողները[10]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 37-ի շրջ.-38:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.-75:

[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[6] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 427:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4722, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4750, թ. 3:

[9] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

[10] http://haynews.am/hy/1384160634. Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են