Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՎ ՄԱՏՈՒՌՆԵՐ

Չամդուրա - Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

1Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղի նախկին եկեղեցու գոյության մասին վավերագրերում հիշատակվում է՝ 1830-ական թվականներից՝ Սուրբ Հարություն անվամբ:

Սկսած 1852 թվականից եկեղեցին հիմնովին վերակառուցվել է, որից հետո այդ տարին համարվել է՝ որպես կառուցման թվական: Հայտնի է, որ 1897 թվականին նախատեսվել էր եկեղեցու փայտաշեն զանգակատունը փոխարինել քարաշենով:

Պարբերաբար կատարված անհրաժեշտ նորոգումների շնորհիվ, Սբ. Հարություն եկեղեցին կանգուն է մնացել:  Սակայն 1933 թ. եկեղեցու տեղում միայն 3 զույգ խարսխաքարեր են պահպանվել:

Եվ ահա  2002 թվականին Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղի Սբ. Հարություն եկեղեցու տեղում, գյուղի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով ու Էդուարդ Միքայելյանի ծախսերով, կառուցվում է  նոր եկեղեցի և կոչվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են