Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՂՈՒՇՉԻ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

3 kushchi-surb gevorgis eklesia

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ղուշչին հայաբնակ գյուղ է Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք: Գյուղի երկու եկեղեցիների մասին տեղեկություններ են հաղորդում ինչպես արխիվային վավերագրերը, այնպես էլ ժամանակի մամուլը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 19-րդ դարի 30-40-ական թվականների արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Նշան անվամբ եկեղեցի: Մասնավորապես, թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրի տվյաներով, Սուրբ Նշան եկեղեցու ծխականների թիվը 133 էր[1]: Քահանա է հիշատակվում Տեր Միքայել Տեր-Ավետիսյանը[2]: 1845 թվականի տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի 1 փայտաշեն ծխական եկեղեցի[3]: Ըստ էության խոսքը դարձյալ Սուրբ Նշանի մասին է:

1866 թվականի տեղեկագրում նշված է` 1 քարաշեն եկեղեցի[4]: Վերջինիս դեպքում խոսքը Սուրբ Գևորգ եկեղեցու մասին է, քանի որ 1860-1880-ական թվականների արխիվային վավերագրերում արդեն առկա է հիշատակություն Սբ. Գևորգ անվամբ եկեղեցու մասին: Ըստ Ա. Դավթյանի՝ Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1855 թվականին, հասարակության միջոցներով[5]: Սակայն 1885 թ. «Արձագանք» թերթում լույս տեսած «Ճանապարհորդական հիշատակարանի» համաձայն` Ղուշչի գյուղի քարաշեն, հոյակապ եկեղեցին, զանգակատունը և պարիսպը իրենց ծախսով կառուցել են նույն գյուղի բնակիչներ մահտեսի Հովակիմ և Օհան Մեհրաբյանները: Ենթադրելի է, որ ասվածը վերաբերում է վերոնշյալ Սուրբ Գևորգ եկեղեցուն: Հիմնադրման տարեթիվը, սակայն, չի նշվում:

Հեղինակը բացի այս 2 Tsalka Kushchi Surb Gevorg եկեղեցուց նշում է, որ գյուղում կա ևս մի փոքրիկ եկեղեցի, որի մոտակայքում է գտնվում Ծալկայի վիճակային արդյունքների քարաշեն շտեմարանը[6]: Կարելի է ենթադրել, որ նշված փոքրիկ եկեղեցին 1830-40-ական թվականների արխիվային վավերագրերում հիշատակված նույն Սուրբ Նշանն է:

Ճարտարապետություն․ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից, բազիլիկ տիպի, մեկ ընդհանուր սրահով շինություն է: Ընդհանուր չափսերն են 16,32x5,85 մ: Հյուսիսային և հարավային պատերին կիսախոր պատուհաններ են կտրված: Մուտքը բացված է արևմտյան մասում կառուցված եռահարկ զանգակատան աջ կողմից, որի վերևի հատվածում առկա են երկու արձանագրություններ: Զանգակատունն ունի առանձին աստիճաններով բարձրացող մուտք, որը հենված է զանգակատան ձախ պատին։ Եկեղեցու հյուսիսային մասում գտնվում է Սբ Խորանը։ Եկեղեցու մուտքի վերևի հատվածում առկա հայերեն արձանագրությամբ նշվում է․«Սուրբ Գեւորգ եկեղեցի։ Այս մասին հիշեցնում է Մեհրաբի քահանայի, Մեհտեսի Հավակիմի եւ որդի Մարգարի եւ Օհանի։ Գրագիր - 1867 թ. (1867) »։

1867 | Յիշատա | | ԿԷ Ս ~ Բ ԳԵՈՐՔ | ԵԿՂՑՍ ՄԵՀՐԱԲԻ | ԵՒ ՄԱՀՏԵՍ ~ Ք ՅՈՎԱ ~ | ԿԻՄ եւ ՈՐԴԻՆ ՄԱՐ | ԳԱՐԻՆ եւ ՕՀԱՆԻՆ․

Մյուս արձանագրությամբ նշվում է․ ՅԻՇԱՏԱԿ Է | Ս ~ Բ ԳԵՈՐԳ | Ա ԵԿԵՂԵՑՈ | ԶԱՆԿԵԿԱՏ ~ Ս | եւ ԶՊԱՐԻՍԲՍ ՍՈՐԻՆ Մ | ՍԵԹԷՍԻ ՅՈՎՀԱՆ ՄԵՀՐԱՊ ~ Մ[7]։

Ծխատեր քահանաներ.Ղուշչի գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու քահանա է հիշատակվում Հովհաննես քհն. Տեր-Հակոբյանը[8]: 1 Tsalka Kushchi Surb GevorgՔահանայագործել է 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանի ֆոնդի արխիվային վավերագրերի տվյալներով, Ղուշչի գյուղի միդասյա դպրոցը բացվել է 1908 թվականին: Դպրոցի հոգաբարձության կազմում են եղել Խաչատուր Նալբանդյանցը, Գևորգ Ավետիսյանցը, Իգնատիոս Մեհրաբյանցը, Գևորգ Սիմոնյանցը[9]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում.Ղուշչի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է 2003 թվականին, ծնունդով ղուշչեցի՝ Ստեփան Բարոյանի բարերարությամբ։ 2004 թվականի ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և տեղի հոգևոր դասի, վերաօծվում է Սուրբ Գևորգ եկեղեցին[10]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 56:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 71-ի շրջ.-72:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[5]Ա. Խ. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 373:

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 40:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3772, թ. 2; գ. 3774, թ. 2; գ. 3798, թ. 3:

[9]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 376, թթ. 1-2 և շրջ.:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են