ԱԶԱՎՐԵԹ - ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ
Սբ. Մեսրոպ թարգմանիչ եկեղեցի. կառուցվել է 1868 թ.
Արևմտյան ճակտոնի գագաթին ունի կրկնահարկ զանգակատուն: 1885 թ. ականատեսը նշել է. «... ունին մի եկեղեցի հոյակապ, սրբատաշ քարով, բայց փայտածածկ»78: Տուժել է 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժից79:
Ներկայումս եկեղեցին կանգուն է և բարեկարգ:
Միակ՝ հարավային ճակատից բացված մուտքի բարավորին քառատող փորագրվածք կա.
Ս. ՄԵՍՐՈՎԲ ԹԱՐԳՄԱՆԻՉ ԵԿԵՂԵՑԻՍ / ՀԱՅՈՑ ԿԱՌՈՒՑԱԻ ԱՐԴԵԱՄ(Բ)Ք ԵԻ / ԾԱԽԻԻՔ ՀԱՄԱՅՆ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԱԶԱԻՐԷԹ ԳԵՂՋ / ԱՄԻ ՓՐԿՉԻՆ 1868, ԻՍԿ ՀԱ(ՅՈՑ) ՌՅԺԶ: