Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ԽԱՆԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

2 xando - surb xachis eklesia ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրում. ԽանդոգյուղըՍամցխե-ՋավախքիԱխալքալաքիշրջանիառավելմարդաշատգյու­ղերիցէ:Գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 50-ական թվականներին: Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1856 թվականին[1]:

Մինչ այդ գյուղում, գործել է 10-11-րդ դարերի ծխական՝ Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցին[2], որը վերանորոգվել է ազգաբնակչության կողմից և մինչ օրս կանգուն է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-1840 թվականների տեղեկագրերում պահպանված են հիշատակություններ Սուրբ Աստվածածին և Սբ. Խաչը անվամբեկեղեցիների մասին[3]: Սկսած 1857 թվականից գյուղի ծխական եկեղեցի է հիշատակվում միայն Սուրբ Խաչը[4]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[5], 1885 թվականին` քարաշեն[6]: Եկեղեցու հարավային կողմում տարածվում է գերեզմանատունը[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 11,63x17,69 մ: Շինարարության ժամանակ որպես կապակցանյութ կիրառվել է կիրը: Արևմտյան պատը սվաղած է ցեմենտի լուծույթով: Մուտքը հարավային կողմից է: Մուտքի վերնամասում հայատառ գրությունով սալիկ կա: Տանիքը 1 Xando Surb Xachերեսապատված է թիթեղով: Վերջինիս արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Շինության արևելյան կողմում խորանն է[8]։

Ծխատերքահանաներ. 1839-1870-ական թվականներին գյուղի ծխական քահանա է հիշատակվում Տեր Վարդան Տեր-Ստեփանյանցը, դպիրներ`Թորոս Կյուրեղյանը, Հարություն Խաչատրյանը[9], 1880-ական թվականներին` Խաչատուր Տեր-Վարդանյանը[10]:

Դպրոց. Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի դպրոցների տեղեկագրի` գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ դպրոցն ունեցել է 60 սովորող, 1 ուսուցիչ[11]:

Եկեղեցու վերաօծում.2006 թվականի դրությամբ եկեղեցին կիսավեր էր և քայքայված: Սուրբ Խաչ կիսափուլ եկեղեցին հիմնովին նորոգվել և տարածքը բարե­կարգվել է ծնունդով Խանդո գյուղից Արկադի և Համբարձում Թորոսյանների բարերարութ­յամբ: Մինչ այդ, 2003 թվականին, Թորոսյաններն իրենց ընկերների հետ միասին վերանորոգել են նաև 10-11-րդդդ. հիմնադր­ված Սուրբ Աստվածածին (Ս. Մարկոս) եկեղեցին: Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը Խանդո գյուղի համար դարձավ վերջին տասնամյակների մեծագույն իրադարձությունը: 2009 թվականի մայիսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի և հոգևոր դասի, վերաօծվեց Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին[12]:Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց վերաօծման հանդիսավոր կարգը, որին հաջորդեց անդրանիկ պատարագի արարողությունը: Հավարտ պատարագի եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն և մա­տաղի օրհնություն[13]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ.8:

[2]Ս. Կարաեպտյան. Ջավախք, Երևան, 2006, էջ 217:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 49-ի շրջ.; գ. 3800, թ. 4-ի շրջ:

[4]ՀԱԱ, ֆ. 53,ց. 1, գ. 3830, թ. 42-ի շրջ.-43:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 220:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում; ց. 2, գ. 2772, թ. 2; գ. 2774, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2797, թ. 3:

[11]ՀԱԱ, ֆ 53, ց. 1, գ. 3977, թ. 54-իշրջ.-55:

[12]«Էջմիածին», 2009 (Ե), էջ 142-143:

[13]Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են