Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

Ծալկայի շրջանի Բուռնաշեթ գյուղի Սուրբ Աստվածածին մատուռ

2016 թվականի սեպտեմբերի 10-ին օրհնվել է Ծալկայի շրջանի Բուռնաշեթ գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը:1

Ավետիսյանների տոհմից Ռազմիկ Ավետիսյանն իր եղբոր և ընտանիքի անդամների աջակցությամբ հայրական տան տարածքում կառուցել է Սբ Աստվածածին մատուռը:

Օրհնության կարգը կատարել է այն ժամանակվա Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Ներկա են2 եղել Տեր Թադեոս քհն. Տեր-Մկրտչյանը, Տեր Տաթև քհն. Մարուքյանը և Տեր Ղևոնդ քհն. Թոփաշյանը:

Այդ օրը հոգևոր դասի կողմից օրհնվեց մատուռի բակում տեղադրված խաչքարը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների 100-ամյա հիշատակին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են